Գրավիտացիոն լինզավորման հերթական հրաշքը

Abell 68 գալակտիկաների կույտը և դրա կողմից գրավիտացիոն լինզավորման արդյունքը:

Այս զանգվածեղ Abell 68 գալակտիկաների կույտը այս նկարում բերված հեռավոր գալակտիկայի համար հանդես է եկել որպես «բնական ոսպնյակ» և զարմանալի կերպով դեֆորմացրել այդ գալակտիկայի պատկերը:

Գրավիտացիոն լինզավորման երևույթը «ծիծաղի հայելու» նման հեռավոր գալակտիկաների պատկերները սովորաբար դարձնում է կամարաձև, կամ պարզապես հայելային կերպով արտապատկերում է: Այս դեպքում լինզավորող գալակտիկաների կույտը գտնվում է մոտ 2 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, իսկ այդ տարօրինակ «դեֆորմացիային» ենթարկված գալակտիկան` շատ ավելի հեռու:

Այս նկարում վերևի ձախ մասում գտնվող պարուրաձև գալակտիկայի պատկերը ձգվել է և հայելու պես արտապատկերվել, ինչի արդյունքում ստացվել է 1970-ականների հայտնի համակարգչային  «Space Invaders» խաղի հերոսին: Այս գալակտիկայի երկրորդ` համեմատաբար քիչ «խեղված» պատկերն էլ հնարավոր է տեսնել մեծ, պայծառ ելիպսաձև գալակտիկայի ձախ մասում:

Հավելենք, որ այս պատկերը ստացվել է Հաբլ տիեզերական դիտակի «Wide Field Camera 3» և «Advanced Camera for Surveys»-ի կողմից ստացված պատկերների համադրումից:

Ավելին կարող եք տեսնել նյութի հիմնական աղբյուրում:

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑