«Մաֆուսաիլ» աստղի զարմանալի պարադոքսը

Մոտ 190.1 լուսատարի հեռավորության վրա գտնվող HD 140283 աստղի դիրքը երկնքում: CREDIT: A. Fujii and Z. Levay (STScI)

Առայժմ մեզ հայտնի ամենածեր աստղի տարիքը, ինչքան էլ որ զարմանալի է` նախկինում գնահատվել էր մեր տիեզերքի տարիքից ավելին: Սակայն նոր հետազոտությունները թույլ են տվել գտնել այլ պարադոքսի լուծումը:

«Ծիր Կաթին» գալակտիկայի «Մաֆուսաիլ» աստղի տարիքի նախնական գնահատականները ցույց էին տալիս, որ այն 16 միլիարդ տարեկան է: Այս ստացված արդյունքը խնդրահարույց էր, քանի որ ըստ տիեզերքի առաջացման ամենաընդունված` «Մեծ Պայթյունի» տեսության, տիեզերքն առաջացել է 13.8 միլիարդ տարի առաջ:

Այժմ Պենսիլվանիայի պետական համալսարանի և Բալտիմորի «Space Telescope Science Institute»-ի գիտնականների մի խումբ` Հովարդ Բոնդի ղեկավարությամբ նոր` ավելի «խելքին մոտ» արդյունք են ստացել այդ նույն աստղի տարիքը գնահատելիս: Այդ գնահատակի համար օգտագործվել է աստղի հեռավորությունը, պայծառությունը, քիմիական բաղադրությունն ու կառուցվածքը:

Իր հայտարարության մեջ Հովարդ Բոնդը ասել է. «Համատեղեք այդ բոլոր տվյալները միասին և կստանաք այդ աստղի տարիքը 14.5 միլիարդ տարի, որն էլ հաշվարկի անճշտությունների սահմաններում համապատասխանում է տիեզերքի տարիքին»:

Այդ անճշտությունը, որի մասին նշել է Բոնդը +/- 800 մլն տարի է, ինչը հաշվի առնելով աստղի տարիքը կարող է ստացվել 13.7 միլիարդ տարի, ինչն էլ չնչին կերպով ավելի երիտասարդ է ստացվում քան տիեզերքը:

Բոնդը և իր խումբն այս աստղի (որի ավելի պաշտոնական անվանումը «HD 140283»  է) հետազոտության համար օգտագործել են NASA-ի «Հաբլ» տիեզերական դիտակի կողմից ստացված տվյալները:

Գիտնականներին այս աստղը հայտնի էր ավելի քան 100 տարի առաջ իր զարմանալիորեն մեծ սեփական շարժմամբ: Այս աստղը շարժվում է մոտավորապես 1.3 մլն կմ/ժ արագությամբ և լուսնի տեսանելի տրամագծի չափ անկյունային հեռավորությունն անցնում է մոտ 1500 տարում:

Այս աստղը նոր է «մխրճվում» մեր գալակտիկայի սկավառակի մեջ և վերջ ի վերջո դուրս է թռչելու դեպի Ծիր Կաթնի հալոն (գալակտիկան շրջապատող ծեր աստղային բնակչությամբ տիրույթը):

Համարվում է, որ այս կարմիր հսկայի վերածվող աստղը հավանաբար առաջացել է հարևան թզուկ գալակտիկայում, որը մեր Ծիր Կաթին գալակտիկան ավելի քան 12 միլիարդ տարի առաջ «խժռել» է, իսկ աստղի նման ուղեծիրը պայմանավորված է գալակտիկայի կանիբալիզմի այս դրամատիկ սցենարով:

Այս նոր հետազոտության արդյունքները տպագրվել են «Astrophysical Journal Letters»-ում:

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑