Յուպիտերի Եվրոպա արբանյակում սառցե հսկա ցցվածքնե՞ր

Եվրոպան` նկարված ՆԱՍԱ-ի գալիլեո արբանյակի միջոցով:CREDIT: NASA/Ted Stryk
Եվրոպան` նկարված ՆԱՍԱ-ի գալիլեո արբանյակի միջոցով:
CREDIT: NASA/Ted Stryk

Որոշ գիտնականների պնդմամբ Յուպիտերի սառցապատ արբանյակ Եվրոպայի հասարակածում հնարավոր է, որ կհայտնաբերվեն սառցե հսկա ցցվածքներ:

Արդեն բավական ժամանակ է, ինչ գիտական հանրությանը հայտնի է, որ արեգակնային համակարգի ամենազանգվածեղ մոլորակի` Յուպիտերի Եվրոպա արբանյակը պատված է սառույցով: Ներկայում տարբեր փորձեր են իրականացվում, պարզելու համար թե ինչ ձևի և չափերի կարող է այդ սառույցը լինել: Մասնավորապես ուսումնասիրելով Երկրի վրա ամենասառը տեղանքները, հնարավորություն է ընձեռվում զուգահեռներ տանել այնտեղ գոյություն ունեցող պայմանների հետ: Նշվում է, որ Երկիր մոլորակում հայտնաբերված սառցե հսկայական ցցվածքների նման, այնտեղ էլ կարող են հայտնաբերվել այդպիսինները:

Վիջինիայի համալսարանի աստղագետ Դեն Հոբլեյը Լուսնին և մոլորակներին նվիրված ամենամյա 44-րդ կոնֆերանսից հետո space.com-ին տված իր հարցազրույցում նշել է. «դա Երկիր մոլորակի դեռևս չբացատրված երկրաբանական գործունեության հատկանիշ է»:

Երկիր մոլորակի վրա` Անդյան լեռնաշղթայի որոշ հատվածներում առաջանում են 1-5 մ չափեր ունեցող սառցե ցցվածքներ, որոնք կարող են Եվրոպայի մակերևույթի երկրաբանական հատկությունները հասկանալու համար կարևոր հիմք հանդիսանալ:

Հոբլեյը նշում է, որ այդ ցցվածքների առաջացման համար շատ առանձնահատուկ պայմաններ են անհրաժեշտ: Արևը պետք է այնպիսի անկյունից տաքացնի այդ սառույցը, որպեսզի այն ընդունի երկայնքով հողի մեջ խորասուզված տեսք: Դրանք առաջանում են կեղտոտ և մաքուր միջավայրերում և միայն շատ չոր պայմաններում:

«Գիտնականները հիմա կարող են ասել միայն, որ այդ անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են Եվրոպայի հասարակածում», ասել է Հոբլեյը:

Սառցե ցցվածքները` լուսավորված Լուսնի լույսով:CREDIT: ESO/B. Tafreshi (twanight.org)
Սառցե ցցվածքները` լուսավորված Լուսնի լույսով:
CREDIT: ESO/B. Tafreshi (twanight.org)

Չնայած Եվրոպան արդեն ուսումնասիրվել է ռադարի և սպեկտրաչափության միջոցով, սակայն դրա մակերևույթի ճշգրիտ կառուցվածքը դեռևս չեն կարողացել հասկանալ: Ըստ Հոբլեյի Եվրոպայի երկրաբանական հատկանիշները հիմնականում անկանոն են, իսկ պենիտենտներով (սառցե ցցվածքներով) պատված լինելը կարող է բացատրություններից մեկը լինել:

Հոբլեյը նշում է, որ գիտնականները պարզել են, որ Եվրոպայի հասարակածն ավելի տաք է, քան պետք է լիներ և այս զարմանալիորեն բարձր ջերմաստիճանի բացատրությունը կարելի է գտնել պենիտենտների միջոցով: Ըստ նրա ջերմությունն այնտեղ կարող է պահպանվել սառցե ցցվածքների կողմից լույսի իրար վրա անդրադարձման շնորհիվ, ինչի պատճառով կարծես «թակարդն» ընկած լույսն առաջացնում է համեմատաբար ջերմ տիրույթ:

Հոբլեյն ու իր կոլեգաները ձգտում են ամեն կերպ պարզել, թե իրականում ինչ տեսք ունի Յուպիտերի այս արբանյակի մակերևույթը, քանի որ դա Եվրոպայի համար կենսունակ վայրէջքային համակարգ պատրաստելու համար առաջին կարևոր քայլը կլինի: «Բայց ամեն ինչ կարող է բացարձակապես այսպես պարզ չլինել», ասել է Հոբլեյը:

Երբեմն Եվրոպայի մակերևույթի սառցե շերտերը կարող են տեղաշարժվել` տարածելով հասարակածին հատուկ սառցաշերտերը դեպի այլ վայրեր: Պենիտենտներն աշխարհագրական բարձ լայնություններում չեն առաջանում, սակայն եթե դրանք կարող են բերվել սառցաշերտերի տեղաշարժի միջոցով, ապա աստղագետների համար բավականաչափ խնդիրներ կստեղծեն վայրէջքային համակարգի վայրէջքի տեղանքը որոշելու հարցում:

Ստորև կարող եք տեսնել Եվրոպա արբանյակի բազմաթիվ այլ նկարներ:

This slideshow requires JavaScript.

Նյութի աղբյուրը space.com-ն է:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑