2 միլիարդ արժողությամբ տիեզերական փորձի արդյունքում հայտնաբերվե՞լ է մութ նյութը

CREDIT: NASA
CREDIT: NASA

Ապրիլի 3-ին գիտնականները հայտարարել են, որ միջազգային տիեզերական ուղեծրակայանում տեղակայված զանգվածեղ մասնիկների դետեկտորն ամենայն հավանականությամբ վերջապես գրանցել է մութ նյութը:

Դետեկտորը` Alfa Magnetic Spectrometer (AMS), 1.5 տարվա ընթացքում գրանցելով կոսմիկ ճառագայթման միլիարդավոր մասնիկներ, որի արդյունքում գրանցել է ազդանշան, որն ամենայն հավանականությամբ մութ նյութի արդյունքում է` մի նյութի, որն ամբողջ տիեզերքի նյութի 80 տոկոսն է կազմում:

AMS-ը հայտնաբերել է մոտավորապես 400 000 պոզիտրոններ, որոնք էլէկտրոնների հակամասնիկներն են: Այդ պոզիտրոնների էներգիան այնպիսին է, որ կարող են առաջացած լինել մութ նյութի երկու մասնիկների բախման արդյունքում:

AMS-ի միջոցով ստացված գիտական արդյունքները մանրամասնորեն զեկուցելու համար ՆԱՍԱ-ն այսօր հրավիրել է մամլո ասուլիս, որը այժմ կարող եք դիտել NASA TV-ի ուղիղ եթերում:

Աղբյուրը` www.livescience.com

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑