Աստղագետները պարզել են, թե ինչպես են ձևավորվում գալակտիկաների պարուրաթևերը

Պարուրաձև գալակտիկաները հանդիսանում են մեր տիեզերքի ամենահրաշալի և «ֆոտոգենիկ» օբյեկտներից մեկը: Մեր սեփական Ծիր Կաթին գալակտիկան նույնպես հանդիսանում է պարուրաձև գալակտիկա, իսկ մեր արեգակնային համակարգը (հետևաբար նաև Երկիրը) գտնվում է Ծիր Կաթնի պարուրաթևերից մեկում: Մեզ ամենամոտ գալակտիկաների ավելի քան 70%-ը պարուրաձև են:

Սակայն այն հարցը, թե ինպե՞ս են ձևավորվում այդ գեղեցիկ գոյացությունները մինչ այժմ վիճելի էր համարվում: Աստղագետների մի մասը կարծում է, որ գալակտիկաների պարուրաթևերը ձևավորվելուց մի որոշ ժամանակ անց վերանում են, սակայն միևնույն ժամանակ կան գիտնականներ, որոնք պնդում են որ պարուրաթևերում նյութը սեղմվելով խտանում է` թույլ տալով պարուրաթևին տևական ժամանակ գոյություն ունենալ:

Այս մասին վերջերս Վիսկոնսինի (Մեդիսոն, ԱՄՆ) համալսարանի հետազոտողների մի խումբ հայտնել է, որ վիճելի հարցը լուծվել է գերհզոր համակարգիչների օգնությամբ կատարված համակարգչային մոդելավորման միջոցով: Նրանց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ վարկածները ճշմարիտ են. հսկա մոլեկուլյար ամպերը, որոնք հաճախ հանդես են գալիս որպես աստղառաջացման օջախներ, կարող են պարուրաթևերի առաջացման պատճառ հանդիսանալ և չնայած այդ ամպերի առաջացրած նախնական խոտորումների, դրանք կարող են նաև «օգնել»` բավական երկար ժամանակ պահպանելով գալակտիկաների պարուրաթևերի գոյությունը:

Այս աշխատանքը մարտի 20-ին տպագրվել է հեղինակավոր The Astrophysical Journal ամսագրում:

Ստորև կարող եք տեսնել այդ համակարգչային մոդելավորման արդյունքը ներկայացնող տեսանյութը:

One thought on “Աստղագետները պարզել են, թե ինչպես են ձևավորվում գալակտիկաների պարուրաթևերը

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑