Աստղերի առաջացմանը հետևելն այդքան էլ հեշտ չէ. Արեգակի նման աստղերի առաջացման համար անհրաժեշտ են տասնյակ միլիոնավոր տարիներ: Որպեսզի աստղագետները կարողանան բնութագրել աստղառաջացման երևույթը, ստիպտված են այդ գործընթացը ներկայացնել մաս-մաս, ուսումնասիրելով էվոլյուցիայի տարբեր փուլերում գտնվող աստղերը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորական աստղերի մեծ մասը, Արեգակի նման, ձևավորվել են հսկա աստղասփյուռներում` կազմված մեծ քանակով երիտասարդ աստեղերից, որոնք էլ հետագայում հեռանում են իրենց «ծննդավայրից»:
Աստղագետների մի միջազգային խումբ` Տոլեդոյի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Ալենի ղեկավարությամբ հետազոտել է հյուսիսային կիսագնդում գտնվող Ցեֆեոսի համաստեղության Cep ՕB3b աստղակույտը: Հետազոտությունները ցույց են տվել որ աստղերի ընդհանուր թիվն այդ աստղակույտում հասնում է 3000-ի: ՆԱՍԱ-ի կողմից ուղարկված «Սպիտցեր» արբանյակի միջոցով այդ աստղերի ուսումնասիրությունն ինֆրակարմիր տիրույթում ցույց է տվել, որ այդ աստղերից մոտ 1000-ը շրջապատված են գազափոշային սկավառակով, որոնցից էլ այդ աստղերի շուրջը կարող են ձևավորվել մոլորակային համակարգեր:
Աստղերի «ծերանալուն» զուգընթաց այդ սկավառակն անհետանում է, քանի որ այն կազմող գազն ու փոշին վեր են ածվում կամ մոլորակների, կամ էլ պարզապես ցրվում են տիեզերքում:
Այս մասին Թոմաս Ալենն ասել է. «Հետազոտելով Cep OB3b-ի նման աստղակույտերը, կարող ենք ավելի լավ հասկանալ այն պայմանները, որոնցում տեղի է ունենում մոլորակների առաջացումը»:
Այս աշխատանքը տպագրվել է հեղինակավոր The Astrophysical Journal ամսագրում:
Շնորհակալություն, հետաքրքիր տեղեկություններ տրամադրելու համար:
http://life.mediamall.am/?id=25084
http://www.aples.am/am/%D5%BF%D5%A1%D6%80-%D5%A2%D5%A5%D6%80/56-%D5%A1%D5%B5%D5%AC/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%85%D5%BB%D5%A1%D5%AD-%D6%81%D5%A5%D6%86%D5%A5%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4