Հոլանդիայում կամավորների են հավաքագրում Մարսում վերաբնակվելու համար

Չե՞ք ցանկանում վերաբնակվել Մարսում: Հոլանդական Mars One կազմակերպությունը հայտարարում է, որ մոտ ապագայում կսկսի այդ նպատակով կամավորների հավաքագրել:

Կազմակերպությունը հույս ունի Կարմիր մոլորակում ստեղծել վերաբնակիչների գաղութ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անհայտ մայրցամաքները, անդրօվկիանոսյան երկրները միշտ գրավել են մարդկանց, այնպես որ՝ զարմանալի չէ, որ կամավորներ են արձագանքել Mars One-ի հայտարարությանը:

Սակայն կազմակերպությունը հիշեցնում է, որ ճանապարհորդները Երկիր չեն վերադառնա: Կամավորների ընտրության չափորոշիչները բավական խիստ են. թեկնածուները պետք է լինեն հեշտ հարմարվող նոր պայմաններին, դիմացկուն, հմուտ ու մեկ թիմում աշխատել կարողացող:

Մարսի վերաբնակեցման ամբողջ ծրագիրը կցուցադրվի ռեալիթի-շոուի ձևաչափով՝ թեկնածուների ընտրությունից մինչև նախապատրաստում՝ թռիչք, վայրէջք Մարսի վրա և այլն:

Մինչև Մարս թռիչքը կտևի 7-8 ամիս: Այդ ժամանակ ուղևորները կկորցնեն իրենց ոսկրային ու մկանային հյուսվածքի զգալի մասը: Ապա նրանք կհայտնվեն Մարսում, որտեղ ձգողական դաշտը զգալի թույլ է, քան Երկրի վրա: Դա կազդի նրանց ֆիզիկական վիճակի վրա, ինչը նշանակում է, որ նրանք պարզապես ի վիճակի չեն լինի դարձյալ հարմարվել Երկրի ձգողականությանը:

Հաղթող թեկնածուները կանցնեն ֆիզիկական ու հոգեբանական նախապատրաստվածություն:

This slideshow requires JavaScript.

Նյութի աղբյուրը՝ http://bit.ly/XIvnij

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑