«Տիեզերք» ակումբի 2013-14 ուս. տարվա ծրագիր

1. Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ դասարանում լուծվող խնդիրները.

Ակումբում սովորողների ուսուցման նպատակն է սովորողներին բնագիտական համապարփակ գիտելիքների և գիտական ճիշտ աշխարհայացքի հաղորդումը՝ ֆիզիկայի, օդագնացության, աստղագիտության, տիեզարագնացության զարգացումը, ինչպես նաև գյուտերի իրականացումները ժամանակային հերթականությամբ՝ սկսած նախամարդուց, մինչև մերօրյա իրականություն: Հիմնական նպատակներից մեկն էլ աշակերտների ստեղծարար մտածողության զարգացումն է՝ սեփական հետազոտությունների և թռչող սարքերի նախագծման ու պատրաստման միջոցով:
2. Ուսումնական միջավայրի պահանջներ.

 

Ուսումնական կաբինետը՝  սեղաններ և նստարաններ, պահարան, պրոյեկտոր, ինտերնետին միացված և համապատասխան ծրագրերով ներբեռնված համակարգիչ, բարձրախոս, անլար ինտերնետ, մասնագիտական ու գիտահանրամատչելի ֆիլմեր:
Համացանցում ուսուցման միջավայրը`

Կրթահամալիրի կայք. mskh.am

ակումբի բլոգ. Tiezerqakumb.wordpress.com

ակումբի անդամների և ղեկավարի բլոգ, facebook սոց. ցանցում ակումբի խումբ, youtube:
ՈՒսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր՝ անձնական նոթբուք/նեթբուք ներբեռնված համապատասխան ծրագրերով, լազերային նշող սարք (lazer pointer), աստղադիտակ, աստղացուցարան:
Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր՝ անձնական նոթբուք/նեթբուք ներբեռնված համապատասխան ծրագրերով:

3. Բովանդակություն

Աստղադիտակով դիտումների համար կօգտագործվեն WordWide Telescope, Stellarium համակարգչային ծրագրերը:

Ուսումնական պարապմունքների անցկացման թեմատիկայի բովանդակությունը 2013-14 ուս. Տարում նվիրված կլինի արտագալակտիկական աստղագիտությանն ու տիեզերագնացությանը:

սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)

Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը կլինի անհատական՝ կախված սեփական հետազոտության թեմայից:

4. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է 3 հիմնական եղանակով.

  • Ուսումնական պարապմունքների անցկացում PowerPoint պրեզենտացիաներով
  • Կինոլեկտորում BBC, Discovery և այլ ընկերությունների կողմից պատրաստված գիտահանրամատչելի ֆիլմերով
  • Դիտումներ Celestron Nexstar 8SE (203 մմ) աստղադիտակով և ծանոթացում մոլորակների, աստղերի և համաստեղությունների հետ:

Բացի վերը նշվածներից, 2013թ. օգոստոսի 10-15-ը Լոռիում կանցկացվի բաց հանրապետական տիեզերագիտական ճամբար:

5. Հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք.

Սովորողը պետք է ընտրի աստղագիտական, կամ տիեզերագնացության ցանկացած իրեն հետաքրքրող թեմա, որի շրջանակներում նա ամբողջ տարին պետք է փնտրի, ուսումնասիրի հնարավորինս շատ նյութ, որոնք էլ ուսումնական տարվա ընթացքում պետք է ներկայացնի ֆիլմերի կամ Power Point ներկայացումների (presentation) ձևով:

6. Ուսումնական ճամփորդություններ

Օգոստոսի 9-19-ը մասնակցություն  Իզմիրի տիեզերագիտական ճամբարին

Սեպտեմբերին մասնակցություն Լեոնարդո Դա վինչի նորարարական մրցույթին:

Մասնակցություն ակումբների Գանձասարյան բաց հավաքին: Ուսումնական ճամփորդություններ աստղագիտական, օդագնացության նշանակություն ունեցող վայրեր (Սանահին, Բյուրականի աստղադիտարան, Գառնու աստղադիտարան, Քարահունջ և այլն):

Իրականացվելիք նախագծեր

  • Լեոնարդո Դա Վինչի նորարարական մրցույթ

Սկիզբը` օգոստոսի 16:

Ավարտը` մրցույթին մասնակցություն:

Նպատակը` նորարարական գաղափարների տեսական մշակում և մոդելավորում:

Իրականացման ձևը` ներքին մրցույթի անցկացում նորարարական լավագույն մտքերի ընտրման համար: Սեպտեմբեր ամսվա սկզբից, ընտրված գաղափարի համակարգչային և իրական մոդելավորում:

Ակնկալվող արդյունքը` հաղթել մրցույթում և հայրենագիտական արդյունավետ ճամփորդույթուն իրականացնել:

  • Շրջող աստղադիտարան

Սկիզբը` Օգոստոսի 16

Ավարտը` ուս. տարվա ավարտ:

Նպատակը` ներկայացնել կրթահամալիրը գիշերային դիտումների ընթացքում և սովորողներին դիտումներ իրականացնելու փորձի հաղորդում:

Իրականացման ձևը` երեկոյան շրջել քաղաքի մարդաշատ վայրերով (նաև շրջակա գյուղերով) և աստղադիտակով դիտումներ անցկացնել, որի ընթացքում նաև կներկայացվի կրթահամալիրն ու այնտեղ իրականացվող նախագծերն ու ուսումնական մեթոդները:

Ակնկալվող արդյունքը` դիտողական փորձի ձեռք բերում և 2014-15 թթ. կրթահամալիրի դիմորդների աճ:

  • Գիտական լրագրություն և գիտական թարգմանություններ

Սկիզբը` ուս. տարվա սկիզբ:

Ավարտը` ուս. տարվա ամփոփում:

Նպատակը` սովորողների ծանոթացում գիտական տերմինաբանությանը և թարգմանչական ունակությունների զարգացում: Ուսումնական հայերեն նյութերի պատրաստում:

Իրականացման ձևը` սովորողներն ըստ իրենց ցանկության տարբեր գիտական օտարալեզու կայքերից ընտրում են նյութեր, այնուհետև ակումբի ղեկավարի օգնությամբ հայթայթում դրան վերաբերվող այլ նյութեր, որոնց ուսումնասիրումից հետո արդեն ամբողջ նյութի հայերեն վերաշարադրում: Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը կներկայացվեն թարգմանչական ստուգատեսին:

Ակնկալվող արդյունքը` բազմաթիվ գիտահանրամատչելի նյութերի ստեղծում և ծանոթացում գիտական գրագրությանը:

Բացի այս նախագծերից, կիրականացվեն նաև բնագիտական օրացույցով սահմանված կարճաժամկետ նախագծեր:

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑