«Տիեզերք» ակումբի 2013 թ. սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

2013 թ. սեպտեմբեր ամսին «Տիեզերք» ակումբը շարունակել է իր ակտիվ գործունեությունը, որին այս տարի մասնակցել են կրթահամալիրի և այլ դպրոցների սովորողներ: Ձևավորվել են ակումբի երկու խմբեր: Ստորև ներկայացված է սեպտեմբեր ամսին ակումբի գործունեության մանրամասները.

  • Այս ամիս ակումբի արդեն գործող խումբը, որին միացել են նաև ավագ դպրոցի այլ սովորողներ, անցկացրել է 8 պարապմունք, որոնք նվիրված են եղել արեգակնային համակարգի մոլորակներին վերաբերվող նյութի նախագծային ամփոփմանը հատուկ մշակված մեթոդով:
  • Սկսվել է «նոր ֆիլմեր աստղացուցարանի համար» նախագիծը, որի համար սովորողները բաժանվել են 3 խմբերի և ընտրված թեմաներով պատրաստում են ֆիլմերի սյուժեները:
  • Իրականացվել է Վ. Համբարձումյան նախագիծը, որի շրջանակներում ներկայացվել են Վ. Համբարձումյանի կյանքը, գիտական գործունեությունը և կարևորագույն գիտական հայտնագործությունները:
  • Նախապատրաստվել ենք «Լեոնարդո Դա Վինչի» միջազգային նորարարական  մրցույթին, որը, ցավոք, այս տարի որոշվեց անցկացնել որպես ներպետական մրցույթ:
  • Ձևավորվել է ակումբի երկրորդ խումբը, որում հիմնականում հաճախում են այլ դպրոցի սովորողներ:
  • Նոր խմբի հետ անցկացվել են երկու պարապմունքներ, որոնք մեծ ոգևորություն են առաջացրել այդ սովորողների շրջանում:
Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑