Աստղագիտությունը Սուրբ Ղազար կղզում

Ավելացրեք այն հավելյալ տեղեկությունը, որն ունեք այս թեմայով:

Սուրբ Ղազար կղզու մասին

Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն իդեալական վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում, այն հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր սուրբ և բորոտավարակների: Լքված տասնվեցերորդ դարում, իսկ 1717 Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին, և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։
Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ հիմնվում է Մխիթարեան Կարգը Արևելագիտական ուսումնասիրությունների համար: Եկեղեցին հրատարակում է Հայկական պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրեց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991թ, սակայն 18 դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կարելի է գտնել շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել Հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով լի թանգարան։ Եկեղեցի և նրա պարտեզներ , որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոով։ Այցելուների խմբերը կարող են մասնավոր տուր խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հայր Վրթանեսը և այլ հոգևորականներ ուղեկցում են և բացատրում տարբեր լեզուներով։ Այն գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Սուրբ Ղազար կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816թ ընթացքում հայերեն էր ուսումնասիրում, որը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։

Մխիթարյանները Սուրբ Ղազար կղզում

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են` հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին` Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա` Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվե լՄորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունասատանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

Եկեղեցու և վանքի շինարարությունը
Մխիթարյան միաբանության գրադարանը

1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թ. դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին` Միաբանության հիմնադրման տարելիցի օրը։ 1723 թ. ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.` գրադարանով և սեղանատնով: 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև: Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի: 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով: Այսպիսով, 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան: 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը: Միավորումից հետո՝ 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն` մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը` առաջին գլխավոր մենաստանը։ 2000 թ. Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։ 2002-2004 թթ. Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Գրատպությունը

Կրոնական-կաթոլիկական աշխատություններ

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ մարգարեի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ:

Պատմական աշխատություններ

Լույս են տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի«Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու «Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա-հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում էին Պլուտարքոսի «Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու պատմութիւնքը», Մարկոս Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»: Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865-1878թթ. լույս է տեսնում Գ. Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց» աշխատությունը։

Պատմա-աշխարհագրական աշխատություններ

Խոսելով աշխարհագրությանն առնչվող գործերի մասին՝ առաջին հերթին հարկ է հիշատակել Ղուկաս Ինճիճանի և Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատությունը։ 1802-1808 թթ. լույս տեսած այս աշխատությունը բաղկացած էր 11 հատորից, «բոլորն էլ ոսկեզօծ ու կաշվեկազմ»: «Մոտ 8000 էջից բաղկացա այս աշխատության մեջ նկարագրվում են Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայիև Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը…» /«Հայ ժողովրդի պատմություն», 1974/: Լույս են տեսնում Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» /1853/, «Սիսուան» /1885/, «Այրարատ» /1890/ և «Սիսական» /1893/ աշխատությունները։ Տպագրվել են նաև մի շարք աշխարհագրական քարտեզներ՝ Իգնատիոս Խաչատրյանի և Եղիա Էնտազյանիփորագրությամբ։ Դրանք են «Համատարած աշխարհացույց», «Հայաստանեայց», «Երկրին աւետեաց», «Չորից մասանց աշխարհի», «Օսմանեան տէրութեան», «Սեաւ ծովու և շրջակայիցն» և «Նեղուցին Կ. Պոլսոյ»:

Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններ

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թ. լույս տեսած «Քրերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։ 1836-1837 թթ. Գ. Ավգերյանը, Մ. Ավգերյանն ու Խ. Սյուրչմելյանը Վենետիկում հրատարակում են «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը։ 1846 թ. Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»՝ վերոնշյալ բառարանի համառոտ խմբագրությունը։

Գրական-գեղարվեստական աշխատություններ

19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվկանին։ Հաջորդ տասնամյակում ողբերգություններով հանդես եկան Մ. Ջախջախյանը՝ «Հաղթութիւն Տրդատայ ի վերայ Հռչեի», «Դավագործ մահ մեխին Խոսրովայ», Ե. Թովմաճյանը «Հայկ դյուցազն», «Հանդէս մեբնամարտութեան Որոտեանց» աշխատություններով, Պետրոս Մինասյանը «Արշակ Բ», «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Երվանդ» պատմական ողբերգություններով և այլք։ Գեղարվեստական երկերից հատկանշական են Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը», Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը», Ս Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» գործերը և այլն։ Կատարվել են նաև մի շարք գեղարվեստական թարգմանություններ՝ Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից», Ժ. Լաֆոնտենի «Առակք» և այլ ստեղծագործություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կլասիցիզմը զիջեց ռոմանտիզմին: Վերջինիս հիմնադիրն էր Ղ. Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան», չափածո, նաև «Յուշիկք հայրենեաց հայոց» ստեղծագործություններով։

Բնագիտական աշխատություններ

Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության» /1846/, «Տարերք բուսաբանության» /1883/, Հ Քավտաջյանի «Տարերք կենդանաբանության» /1885/, Ս. Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության» /1879/ և այլն։

Տնտեսագիտական աշխատություններ

Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում նաև տեղ են հատկացրել տնտեսագիտությանը։ Ղ. Տերտերյանն անդրադառնում է տնտեսական գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով արժեքի գիտական բնութագրությանը։ Մեկ այլ հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում կարելի է նկատել Ադամ Սմիթի անմիջական ազդեցությունը։ Նա անդրադառնում է ապրանքի, փողի, արժեքի և գնի խնդիրներին, փորձում ստեղծել արտադրության տարրերի մասին ամբողջական ուսմունք և դիտել այն որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներ։

Ամսագրերը

1799թ. – Մխիթարյանները հրատարակում են «Տարեգրություն» տարեգիրքը, որի տպագրությունը դադարում է 1803թ.-ին:
1803թ. – Լույս է տեսնում «Եղանակ Բյուզանդյան» տարեգիրքը: Այն լայն տեղ է հատկացնում աշխարհագրական, տեղագրական գիտելիքներին, անդրադառնում տարբեր գյուտերի, ժողովուրդների կենցաղին, առևտրին, քաղաքական դեպքերին և այլ բաների։ «Եղանակ Բյուզանդյան»-ի տպագրությունը դադարում է 1820թ.-ին:
1812-1826թթ. – Վենետիկում լույս է տեսնում «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը, որից հետո, ավելի քան երկու տասնամյակ Մխիթարյանները պարբերական չեն ունենում։ Այդ ժամանակահատվածում հրատարակվում են նաև «Դարապատում» ժողովածուները։ Բոլոր հրատարակությունների խմբագիրն է Ղուկաս Ինճիճյանը:
Այնուամենայնիվ, ոչ «Տարեգրությունը», ոչ «Եղանակ Բյուզանդյանը», ոչ էլ «Դիտակ Բյուզանդյանը» հայ հասարակական-մշակութային կյանքում չեն կատարել այն կարևորագույն դերը, ինչ «Բազմավեպը»: 1843թ.-ին լույս տեսած ամսագրի հետ համագործակցել են Ղ. Ալիշանը, Գ. Զարպհանալյանը, Հ. Զոհրապյանը և այլք։ «Բազմավեպի» առաջին խմբագիրը եղել է Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին: Ամսագիրը, հետևելով «Եղանակ Բյուզանդյանի» օրինակին, լայն տեղ է հատկացրել պատմությանը, աշխարհագրությանը, բնագիտությանը, հնագիտությանը, տեղագրությանը, առևտրին, գյուտերին և այլ բաների։ «Բազմավեպում» են հրատարակվել բանասիրական և գիտական բազմաթիվ հոդվածներ։
1887թ.-ից հրատարակվել է նաև «Հանդես ամսօրյա» ամսագիրը:

Օրացույցը

Հայկական առաջին օրացույցը, որը կոչվում էր “Պարզատումար”, լույս է տեսել 1513 թվականին Վենետիկում, Հակոբ Մեղապարտի ստեղծած հայկական առաջին տպարանում:

Գիտությունը

Աստղագիտական գործունեությունը

1384728_417144205079374_478535567_n

11 thoughts on “Աստղագիտությունը Սուրբ Ղազար կղզում

Add yours

    1. Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

      Հիմնադրումը
      Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապաՍևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են` հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին` Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա` Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում: Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվելՄորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունասատանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ֆաբրիոնիինուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

  1. Եկեղեցու և վանքի շինարարությունը

    Մխիթարյան միաբանության գրադարանը
    1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թ. դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծռայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին` Միաբանության հիմնադրման տարելիցի օրը։ 1723 թ. ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.` գրադարանով և սեղանատնով: 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև: Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի: 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով: Այսպիսով, 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան: 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը: Միավորումից հետ՝ 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակար ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն` մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մայրավանքը է, իսկ Վիեննայի վանքը` առաջին գլխավոր մենաստանը։ 2000 թ. Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։ 2002-2004 թթ. Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

  2. Վարժարաններ

    Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թ.-ից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։ `

    1. Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 /74 տարի/
    2. Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 /71 տարի/
    3. Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 /18 տարի/
    4. Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
    5. Բերա, Թուրքիա՝ 1808-1870 /62 տարի/
    6. Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 /107 տարի/
    7. Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 /98 տարի/
    8. Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 /97 տարի/
    9. Քեաֆթարլու, Կովկաս՝ 1830-1884 /54 տարի/
    10. Ախալցխա, Կովկաս՝ 1831-1844 /13 տարի/
    11. Քոթահիա, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
    12. Պադովա, Իտալիա՝ 1834-1846 /12 տարի/
    13. Վենետիկ, Իտալիա՝ 1836-1997 /161 տարի/
    14. Փարիզ, Ֆրանսիա՝ 1846-1870 և 1928-ից ցայսօր
    15. Սիմֆերոպոլ, Ղրիմ՝ 1850-1918 /68 տարի/
    16. Մուշ, Թուրքիա՝ 1852-1913 /61 տարի/
    17. Քաղկեդոն, Թուրքիա՝ 1870-1915 /45 տարի/
    18. Պարտիզակ, Թուրքիա՝ 1883-1915 /32 տարի/
    19. Սաիրա, Պարսկաստան՝ 1885-1900 /15 տարի/
    20. Նիկոմեդիա, Թուրքիա՝ 1887-1915 /28 տարի/
    21. Խարբերդ, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
    22. Մալաթիա, Թուրքիա՝ 1912-1915 /3 տարի/
    23. Մերդին, Թուրքիա՝ 1912-1918 /5 տարի/
    24. Միլան, Իտալիա 1918-1933 /15 տարի/
    25. Երուսաղեմ, Պաղեստին՝ 1931-1934 /3 տարի/
    26. Ալեքսանդրիա, Եգիպտոս՝ 1936-1964 /28 տարի/
    27. Հալեպ, Սիրիա՝ 1936-ից ցայսօր
    28. Բեյրութ, Լիբանան 1948-ից մինչ այսօր՝ 2 վարժարան
    29. Բուենոս Այրես, Արգենտինա՝ 1956-ից այսօր

    Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս Անջելեսի վարժարանները: Ժառանգավորաց դպրոցներից ներկայումս գործում են երկուսը` Լիբանանի և Հայաստանի ժառանգավորաց դպրոցները, որոնց վերապահված է միաբանությունը նոր վարդապետ-միաբաններով համալրելու առաքելությունը։ Վերջին 10 տարում միաբանությունը համալրվել է միայն մեկ միաբանով, ևս երեք շրջանավարտ ներկայումս անցնում են փորձնական մեկամյա փուլը։ Մխիթարյան միաբանության վարժարաններում են ուսանել և աշխատել Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Արփիար Արփիարյանը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, ինչպես նաև Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստենդալը, Հայնրիխ Պետերմանը և այլոք։

  3. Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն իդեալական վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում, այն հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր սուրբ և բորոտավարակների. Լքված տասնվեցերորդ դարում, իսկ 1717 Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին, և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։
    Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ հիմնվում է Մխիթարեան Կարգը Արևելագիտական ուսումնասիրությունների համար. եկեղեցին հրատարակում է Հայկական պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրեց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991թ, սակայն 18 դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կարելի է գտնել շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել Հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով լի թանգարան։ Եկեղեցի և նրա պարտեզներ , որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոով (#20 Ս. Զաքարիայից, Սան Մարկո հրապարակի մոտ) ։ Այցելուների խմբերը կարող են մասնավոր տուր խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հայր Վրթանեսը և այլ հոգևորականներ ուղեկցում են և բացատրում տարբեր լեզուներով։ Այն գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Սուրբ Ղազար կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816թ ընթացքում հայերեն էր ուսումնասիրում, որը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։

  4. Կրոնական-կաթոլիկական աշխատություններ
    Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ մարգարեի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ:
    Պատմական աշխատություններ
    Լույս են տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի«Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու «Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա-հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում էին Պլուտարքոսի «Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու պատմութիւնքը», Մարկոս Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»: Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865-1878թթ. լույս է տեսնում Գ. Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց» աշխատությունը։
    Պատմա-աշխարհագրական աշխատություններ
    Խոսելով աշխարհագրությանն առնչվող գործերի մասին՝ առաջին հերթին հարկ է հիշատակել Ղուկաս Ինճիճանի և Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատությունը։ 1802-1808 թթ. լույս տեսած այս աշխատությունը բաղկացած էր 11 հատորից, «բոլորն էլ ոսկեզօծ ու կաշվեկազմ»: «Մոտ 8000 էջից բաղկացա այս աշխատության մեջ նկարագրվում են Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայիև Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը…» /«Հայ ժողովրդի պատմություն», 1974/: Լույս են տեսնում Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» /1853/, «Սիսուան» /1885/, «Այրարատ» /1890/ և «Սիսական» /1893/ աշխատությունները։ Տպագրվել են նաև մի շարք աշխարհագրական քարտեզներ՝ Իգնատիոս Խաչատրյանի և Եղիա Էնտազյանիփորագրությամբ։ Դրանք են «Համատարած աշխարհացույց», «Հայաստանեայց», «Երկրին աւետեաց», «Չորից մասանց աշխարհի», «Օսմանեան տէրութեան», «Սեաւ ծովու և շրջակայիցն» և «Նեղուցին Կ. Պոլսոյ»:
    Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններ
    1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թ. լույս տեսած «Քրերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։ 1836-1837 թթ. Գ. Ավգերյանը, Մ. Ավգերյանն ու Խ. Սյուրչմելյանը Վենետիկում հրատարակում են «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը։ 1846 թ. Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»՝ վերոնշյալ բառարանի համառոտ խմբագրությունը։
    Գրական-գեղարվեստական աշխատություններ
    19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվկանին։ Հաջորդ տասնամյակում ողբերգություններով հանդես եկան Մ. Ջախջախյանը՝ «Հաղթութիւն Տրդատայ ի վերայ Հռչեի», «Դավագործ մահ մեխին Խոսրովայ», Ե. Թովմաճյանը «Հայկ դյուցազն», «Հանդէս մեբնամարտութեան Որոտեանց» աշխատություններով, Պետրոս Մինասյանը «Արշակ Բ», «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Երվանդ» պատմական ողբերգություններով և այլք։ Գեղարվեստական երկերից հատկանշական են Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը», Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը», Ս Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» գործերը և այլն։ Կատարվել են նաև մի շարք գեղարվեստական թարգմանություններ՝ Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից», Ժ. Լաֆոնտենի «Առակք» և այլ ստեղծագործություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կլասիցիզմը զիջեց ռոմանտիզմին: Վերջինիս հիմնադիրն էր Ղ. Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան», չափածո, նաև «Յուշիկք հայրենեաց հայոց» ստեղծագործություններով։
    Բնագիտական աշխատություններ
    Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության» /1846/, «Տարերք բուսաբանության» /1883/, Հ Քավտաջյանի «Տարերք կենդանաբանության» /1885/, Ս. Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության» /1879/ և այլն։
    Տնտեսագիտական աշխատություններ
    Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում նաև տեղ են հատկացրել տնտեսագիտությանը։ Ղ. Տերտերյանն անդրադառնում է տնտեսական գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով արժեքի գիտական բնութագրությանը։ Մեկ այլ հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում կարելի է նկատել Ադամ Սմիթի անմիջական ազդեցությունը։ Նա անդրադառնում է ապրանքի, փողի, արժեքի և գնի խնդիրներին, փորձում ստեղծել արտադրության տարրերի մասին ամբողջական ուսմունք և դիտել այն որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներ։

  5. 1799թ. – Մխիթարյանները հրատարակում են «Տարեգրություն» տարեգիրքը, որի տպագրությունը դադարում է 1803թ.-ին:

    1803թ. — Լույս է տեսնում «Եղանակ Բյուզանդյան» տարեգիրքը: Այն լայն տեղ է հատկացնում աշխարհագրական, տեղագրական գիտելիքներին, անդրադառնում տարբեր գյուտերի, ժողովուրդների կենցաղին, առևտրին, քաղաքական դեպքերին և այլ բաների։ «Եղանակ Բյուզանդյան»-ի տպագրությունը դադարում է 1820թ.-ին:

    1812-1826թթ. — Վենետիկում լույս է տեսնում «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը, որից հետո, ավելի քան երկու տասնամյակ Մխիթարյանները պարբերական չեն ունենում։ Այդ ժամանակահատվածում հրատարակվում են նաև «Դարապատում» ժողովածուները։ Բոլոր հրատարակությունների խմբագիրն է Ղուկաս Ինճիճյանը:

    Այնուամենայնիվ, ոչ «Տարեգրությունը», ոչ «Եղանակ Բյուզանդյանը», ոչ էլ «Դիտակ Բյուզանդյանը» հայ հասարակական-մշակութային կյանքում չեն կատարել այն կարևորագույն դերը, ինչ «Բազմավեպը»: 1843թ.-ին լույս տեսած ամսագրի հետ համագործակցել են Ղ. Ալիշանը, Գ. Զարպհանալյանը, Հ. Զոհրապյանը և այլք։ «Բազմավեպի» առաջին խմբագիրը եղել է Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին: Ամսագիրը, հետևելով «Եղանակ Բյուզանդյանի» օրինակին, լայն տեղ է հատկացրել պատմությանը, աշխարհագրությանը, բնագիտությանը, հնագիտությանը, տեղագրությանը, առևտրին, գյուտերին և այլ բաների։ «Բազմավեպում» են հրատարակվել բանասիրական և գիտական բազմաթիվ հոդվածներ։

    1887թ.-ից հրատարակվել է նաև «Հանդես ամսօրյա» ամսագիրը:

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑