«Գաիա» աստղադիտակն արդեն տիեզերքում է

Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիական Գվինեայի Կուրու կոսմոդրոմից արձակվել է ռուսական «Սոյուզ» հրթիռը: Այն տիեզերք է բարձրացրել «Գաիա» տիեզերական աստղադիտակը (Gaia, Global Astrometric Interferometer for Astrophysics): Գտնվելով Լագրանժյան երկրորդ կետում, այն պետք է տեղեկություններ հավաքի Ծիր Կաթնի, մութ նյութի և արտաարեգակնային մոլորակների մասին: Նախագծի արժեքը կազմում է մոտ 1 մլրդ դոլար, իսկ տեղադրված CCD մատրիցային ահռելի չափերի համար (պարունակում է ավելի քան 1 մլրդ պիքսել) նրան հետաքրքիր մականուն են տվել` «աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկ»:1471748_701629379856762_1317026024_n

GAIA-ի հիմնական նպատակն է Ծիր կաթնի աստղերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելը: Նախատեսված է հետազոտել ավելի քան մեկ միլիարդ աստեղերի համար ստացված տվյալներ: Արդյունքում ստացված աստղաչափական տվյալների հիման վրա նախատեսված է մեր գալակտիկայի ամենաճշգրիտ քարտեզը ստեղծել:1468492_701629473190086_269676386_n

Բացի այդ այն կօգտագործվի արտաարեգակնային մոլորակների հայտնաբերմանը նպատակով: Բանը նրանում է, որ GAIA-ի կատալոգի բոլոր աստղերն ամենաքիչը 70 անգամ դիտվելու են: Տեսականորեն այն թույլ կտա վերլուծել այդ աստղերի սպեկտրերն ու պայծառության կորերը, դրանցում այնպիսի անոմալիաներ հայտնաբերելու համար, որոնք կարող են պնդել այդ աստղի շուրջ մոլորակի կամ մոլորակային համակարգի գոյությունը:  Վերջապես, ըստ նախագծի հեղինակների, տիեզերական աստղադիտակը կարող է հարմարվել նաև աստղակերպերի ուսումնասիրություն իրականացնելու համար:

 

This slideshow requires JavaScript.

Նյութի հիմնական աղբյուրը` http://sci.esa.int/gaia/53536-esa-pr-44-2013-liftoff-for-esas-billion-star-surveyor/

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑