Մեր առաջին ներդրումը գիտության մեջ

Փետրվարի 27-ին հերթական հետաքրքիր պարապմունքն անցկացրեցինք: Այս անգամ ուսումնասիրեցինք գալակտիկաների բազմազան աշխարհը: Պարապմունքի սկզբում մանրակրկիտ ծանոթացանք գալակտիկաների ձևաբանական դասերին (Հաբլյան դասակարգմանը), նրանց հատկություններին և աստղային բնակչությանը:

Այնուհետև մեր ստացած գիտելիքները ստուգելու համար մի հետաքրքիր գործնական նախագիծ իրականացրեցինք: Ոգևորությունն ավելի մեծացավ, երբ ակումբի անդամները հասկացան որ իրենց կողմից իրականացվող դասակարգումներն ամբողջ աշխարհի գիտնականներից շատերի կողմից հաստատ կիրառություն է ունենալու:

dn13766-1_600Մի խոսքով, բոլորն իրենց համակարգիչների միջոցով գրանցվեցին Galaxy Zoo միջազգային բաց նախագծում և անցան նախնական փորձաշրջան: Դրա ընթացքում բազմաթիվ գալակտիկաների համար կատարեցին դասակարգում և ստուգման ավտոմատ համակարգը ակումբի սովորողների դասակարգման հմտությունները բավարար համարելով, թույլ տվեց դառնալ Galaxy Zoo նախագծի անդամ: Այնուհետև սովորողները սկսեցին ավելի մանրամասն դասակարգում իրականացնել (փոխազդեցություն այլ գալակտիկաների հետ, պարուրաթևերի քանակ և այլն), առավել ամրապնդելով իրենց գիտելիքները:

Իրականացված նախագծից ոգևորված, ակումբի անդամները որոշեցին այն շարունակել նաև տանը: Այսպիսով մեր հերթական նախագիծ-պարապմունքը կարելի է համարել ստացված:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑