Էկրանապլաններ

Իսկ դուք գիտեի՞ք, որ ինքնաթիռների մի տեսակ կա, որի ստեղծման գաղափարը հղացել է այն բանից հետո, երբ վայրէջքի ժամանակ, վազքուղուց մի քանի մետր բարձրության վրա, օդաչուները նկատել են, որ կարծես ինքնաթիռը վանվի գետնից:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գետնին մոտ թռնելիս առաջանում է լրացուցիչ ամբարձիչ ուժ. Թևի և գետնի միջև օդը փոքր-ինչ սեղմվում է և հավելյալ ճնշումով օդային «բարձիկ» ստեղծում: Այս երևույթից օգտվող ինքնաթիռը կոչվեց էկրանապլան: Այն թռչում է ջի մակերևույթին մոտ և ծախսելով համեմատաբար քիչ վառելիք և թռնելով համեմատաբար փոքր արագությամբ, ապահովում է բավարար ամբարձիչ ուժ: Էկրանապլանների համար ցամաքային մակերևույթը հարմար չէ, քանի որ բավական մոտ սլանալիս այն հաստատ կբախվեր անհարթությունների հետ:

Ապագայում մեծ էկրանապլանները կարող են լիիրավ փոխարինել լաստանավերին` ծովային երթուղիներում դառնալով էժան և արագ փոխադրամիջոցներ: Իսկ այժմ առաջարկում ենք դիտել էկրանապլանների մասին այս կարճ տեսանյութը.

Աղբյուր` «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիտահանրամատչելի գիրք

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑