«Տիեզերք» X1 հրթիռն արդեն պատրաստ է

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսել ենք հրթիռաշինության բաժինը: Այս ընթացքում բավական գիտելիքներ ստանալուն զուգահեռ սկսեցինք մեր հրթիռի նախագծումն ու այնուհետև նաև պատրաստումը: Մեր ամենապարզ մեխանիզմով աշխատող հրթիռը` «Տիեզերք» X1-ն արդեն պատրաստ է: Մնում է միայն պինդ վառելիքով լիցքավորել այն և հայտարարել արձակման օրն ու ժամը:

Երկրորդ հրթիռը, որն արդեն օժտված է վայրէջքային պարաշյուտային համակարգով, մոտ 80%-ով է պատրաստ: Այս հրթիռի համար հասցրել ենք փորձարկել շարժիչի և պարաշյուտային համակարգի աշխատանքն ու գնահատել վայրէջքի առավելագույն արագությունը:

Հրթիռաշինության նախագծի իրականացման համար ակումբն օգտագործել է բնագիտատեխնիկական ստուգատեսին ստացած դրամական մրցանակը` ավելի մեծ մրցանակներ ստանալու ակնկալիքով: Հակառակ դեպքում հրթիռներն իրենց առաջին կիրառությունները կգտնեն, արդեն լուրջ նյութական և բարոյական վնաս հասցնելով :)))))))):

Գնալով ավելի ենք վարպետանում հրթիռաշինության բնագավառում: Այնպես որ շուտով ձեր ուշադրությանը կներկայացնենք ավելի մեծ և կատարելագործված հրթիռներ:

This slideshow requires JavaScript.

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑