Ի ուրախություն բոլորիս հայկական Immersive Education Solutions նախագծը անցել է միջազգային հեղինակավոր GIST Tech-I մրցույթի կիզաեզրափակիչ: Եզրափակիչ անցնելու համար անհրաժեշտ է բոլորիդ աջակցությունը Հայաստանի ներկայացուցչին: Հաշվի առնելով նախագծի կրթական մեծ (հեղափոխական) նշանակությունը և դրա կիրառման հեռանկարները միջազգային կրթական համակարգում, հուսանք բոլորդ էլ ակտիվորեն կմասնակցեք քվեարկությանը.
Իսկ ի՞նչ է «Immersive Education Solutions» նախագիծը։
Նախագիծը միտված է պատրաստել 3600ֆիլմեր աստղացուցարանների համար, որոնց միջոցով կրթական գործընթացը կդառնա ավելի հետաքրքիր։ IES-ը սկսել է մշակելուսուցողական ֆիլմեր աստղագիտության, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և պատմության վերաբերյալ։ Նախագծի ընթացքին կարող եք ավելի մանրամասն հետևել IES-ի ֆեյբուքյան էջի միջոցով https://www.facebook.com/immersiveeducationsolutions/
Նախագիծը ներկայացվել է GIST Tech- I միջազգային մրցույթին, որտեղ ներկայացված 140 երկրներից ու 1075 նախագծերից ընտրվել են լավագույն 102-ը: Այդ թվում է նաև IES-ը: Այժմ՝ ապրիլի 1-ից մինչ մայիսի 1-ը, քվեակություն միջոցով կընտրվեն լավագույն 30 նախագծերը, որոնք էլ կանցնեն կիսաեզրափակչից եզրափակիչ: Հավելենք, որ քվեարկել կարող եք ամեն օր` մինչև մայիսի 1-ը:
Ինչպե՞ս քվեարկել.
Բացել՝ http://www.gistnetwork.org/content/tech-i-semi-finalists-voting
- Սեղմել վերևի աջ անկյունում գտնվող REGISTER կոճակը և գրանցվել
լրացնելով ձեր տվյալները. (1. անուն, 2. ազգանուն, 3. անուն ազգանուն, 4. էլ. հասցե, 5. կրկնել էլ. հասցեն 6.գաղտնաբառ, 7. կրկնել նույն գաղտնաբառը, 8. Ընտրել Armenia, 9. գրել մաթ հավասարման պատասխանը ու սեղմել CREATE NEW ACCOUNT): Կբացի ձեր անուն ազգանունով էջ. - Սեղմել վերևի ձախ անկյունում գտնվող կապույտ մեծ տառերով գրված GIST-կոճակը:
Կբացի նկարներով էջ: Սեղմել TECH_ I semi finalits voting: - Բացված էջի դատարկ վանդակում գրել Levon, սպասել մի փոքր:
- Սեղմել Levon Aramyan-ի տակ գտնվող VOTE սեղմակը:
Կբացի նոր էջ: Նորից ընտրել Armenia ու նորից սեղմել VOTE:
Խնդրում ենք քվեարկել ամեն օր՝ 24 ժամը լրանալուն պես:
Թողնել կարծիք