Կյանքը կարող է Երկրի մենաշնորհը չլինել: Բելգիացի աստղագետները վերջերս մոտակա տիեզերքում հայտնաբերել են միանգամից 3 մոլորակ, որոնց վրա կարող էր կյանք առաջանալ:
Ինչպես նշել են հետազոտությանը մասնակցած աստղագետները՝ մոլորակների չափերը համեմատական են երկրի և Վեներայի չափերի հետ: Բոլոր երեք մոլորակներն էլ հայտնաբերվել են մի թզուկ աստղի շուրջ, որը բավական ցածր մակերևութային ջերմաստիճան ունի:
Հատկանշական է, որ մոլորակները գտնվում են մեզ համեմատաբար մոտ տիեզերքում՝ Երկրից մոտ 40 լուսատարի հեռավորության վրա:
Մոլորակների «մայր» TRAPPIST-1 կոչվող աստղն ունի մոտավորապես Յուպիտերի չափերը և մոտ 1000 անգամ ավելի թույլ է ճառագայթում քան Արեգակը: Ընդ որում, ճառագայթման մեծ մասը տեղի է ունենում սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում:
Ըստ գիտնականների, մինչ այժմ ստեղծված տեխնոլոգիաներով կարելի է այս մոլորակներում կյանքի գոյությունը հայտնաբերել, եթե կա: Nature ամսագրում տպագրված այս հոդվածը մեծ աշխուժություն է մտցրել գիտական հանրության շրջանում:
Թողնել կարծիք