Հայաստանում աստղագիտական տարվա ամփոփում

Դեկտեմբերի 21-ին ժամը 14:30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Նախագահության նիստերի փոքր դահլիճում (Մ. Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ) տեղի կունենա 2016թ. աստղագիտական տարվա ամփոփումը: Աստղագիտական տարին կամփոփեն Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Կխոսվի Բյուրականի աստղադիտարանի 70-ամյա միջոցառումների, միջազգային և հայկական աստղագիտական այլ իրադարձությունների և երկնային երևույթների մասին։ Աստղագիտական տարվա ամփոփմանը կհաջորդի.
• 2017թ. աստղագիտական իրադարձությունների օրացույցի ներկայացում,
• Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) երիտասարդ աստղագետների Երվանդ Թերզյանի անվան մրցանակի հանձնում
• Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի հանձնում
• ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակի կապակցությամբ հայտարարված գիտական լրագրության մրցույթի ամփոփում և մրցանակների հանձնում
• «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդ գիտնականների կոնֆերանսի նյութերի ժողովածուի շնորհանդես
• «Բյուրականի աստղադիտարան» նորաստեղծ տեսահոլովակի ցուցադրում:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանը, նախագահության այլ անդամներ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցներ, «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդ գիտնականների կոնֆերանսի մասնակիցներ, ուսանողներ և լրագրողներ:
Հայկական աստղագիտական ընկերություն

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑