Իսկ դուք տեսե՞լ եք, թե ինչ կա Լուսնի հակառակ կողմում (տեսանյութ)

Ինչպես գիտենք Երկիր մոլորակի միակ բնական արբանյակ Լուսինն աչքի է ընկնում մի տարօրինակ հատկությամբ: Այն է՝ Լուսինը մեզ Երևում է միշտ նույն կողմով: Դրա պատճառն այն է, որ Լուսինն իր առանցքի շուրջ պտտվում է նույնքան ժամանակում, ինչքանում որ պտտվում է Երկրի շուրջ: Այսպիսով նա իր այսպես կոչված սինխրոն պտույտի պատճառով մեզ միշտ իր նույն դեմքն է ցույց տալիս:

Հետաքրքիր է, որ միլիարդավոր տարիներ առաջ Լուսինը պտտվել է ավելի արագ: Սակայն Երկրի հետ (առավելապես օվկիանոսների հետ) մակընթացային փոխազդեցության հետևանքով Լուսնի՝ իր առանցքի շուրջ պտույտը հետզհետե դանդառել է՝ հավասարվելով Երկրի շուրջ պտտման պարբերությանը:

Մինչ Սովետական «Լուսին 3» արբանյակի արձակումը, մարդկությունը երբեք չէր էլ տեսել լուսնի հակառակ կողմը: Ավելին, որոշները դեմքի լուրջ արտահայտությամբ պնդում էին, թե Լուսնի հակառակ կողմում գտնվում են այլմոլորակայինների կողմից ստեղծված բազաներ: «Լուսին 3»-ի կողմից ստացված նկարները ցույց տվեցին, որ այն ամբողջապես նման է մեզ տեսանելի կողմին:

Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Lunar Reconnaissance Orbiter» (LRO)-ի կողմից նկարահանված լուսնի ամբողջական տեսքը: Վայելեք.

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: