Մեսիեյի ցուցակի 12 օբյեկտները «Հաբլի» դիտակետում (ֆոտոշարք)

18-րդ դարի հայտնի Ֆրանսիացի աստղագետ Շարլ Մեսիեյի գլխավոր հետաքրքրությունը կայանում էր գիսավորների ուսումնասիրությունը: Սակայն նրա ուսումնասիրություններին հաճախ խանգարում էին «անշարժ միգամածություններն» ու աստղակույտերը, որոնք հաճախ կարելի էր խառնել «պոչավոր հյուրերի» հետ: Ուստի, նա որոշեց ցուցակագրել այդ օբյեկտները, որպեսզի զգալիորեն հեշտացնի իր և կոլեգաների աշխատանքը: Այսպես էլ առաջացավ Մեսիեյի հայտնի կատալոգը:

Կատալոգի առաջին տարբերակը հրապարակվեց 1784թ.-ին: Այն իր մեջ ընդգրկում էր 4 դասի օբյեկտներ. բաց աստղակույտեր, գնդաձև աստղակույտեր, գալակտիկաներ և մոլորակաձև միգամածություններ: Ընդ որում այդ ժամանակ դեռևս վերջին երկու դասի օբյեկտների էությանը գիտնականները ծանոթ չէին: Այդ կատալոգն անգամ երկու սխալ ուներ. M40-ը կրկնակի աստղ էր, իսկ M73-ն իրար շատ մոտ գտնվող, բայց ֆիզիկապես անկախ 4 աստղերի խումբ էր: Արդեն Մեսիեյի հետնորդները կազմեցին կատալոգի վերջնական տարբերակը, որը պարունակում էր 110 օբյեկտ: Դրանցից գրեթե բոլորն էլ կարելի է դիտել հեռադիտակների ու սիրողական աստղադիտակների միջոցով: Ավելին, շատերի մոտ հենց այս օբյեկտների դիտումներից է սկսվում սիրողական աստղագիտության ուսումնասիրությունն ու խորասուզումը տիեզերքի հրաշքներով լի աշխարհ:

Մեսիեյի աշխատանքներից արդեն դարեր անց՝ 2018 թ. փետրվար ամսին Հաբլի տիեզերական դիտակն իրականացրել է կատալոգի 93 օբյեկտների դիտումներ: Դիտող խմբի անդամներն էլ  հրապարակել են դրանցից 12-ի լուսանկարները: Դրանցում կարելի է տեսնել գալակտիկաներ և գնդաձև աստղակույտեր: Նկարներում, որոշ օբյեկտներ երևում են ամբողջապես, իսկ ոմանք մասնակիորեն՝ այն հատվածներով, որոնք աստղագետների հետաքրքրության կենտրոնում են եղել:

Ստորև կարող եք դիտել ֆիտոշարքը.

 

 

Նյութի աղբյուր՝ Вселенная, пространство, время 

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: