Մարսի օվկիանոսներն ավելի շուտ են առաջացել քան ենթադրվում էր

Կարմիր մոլորակի վրա առաջին օվկիանոսներն առաջացել են դեռևս 4 միլիարդ տարի առաջ՝ գրեթե մոլորակի ձևավորումից անմիջապես հետո: Այն գրեթե 200-300 մլն տարի ավելի վաղ է քան կարծում էին մինչ այժմ: Այս մասին է վկայում հանրահայտ Nature ամսագրում տպագրված վերջին հոդվածը:

Այն, որ վաղ անցյալում Մարսի վրա գոյություն են ունեցել գետեր, լճեր և ծովեր, ոչ մեկ կասկածանքի տակ չէր էլ դնում: Հիմնական հարցը կայանում է նրանում, թե ի՞նչ ծավալով ջուր է այնտեղ եղել և որքա՞ն ժամանակ է գոյություն ունեցել հեղուկ վիճակում: Մարսի օվկիանոսի ծավալի գնահատականները չեն համապատասխանում այսօր Մարսի վրա եղած սառցե պաշարներին ու ենթադրաբար դեպի տիեզերք ցրված ջրային պաշարների գնահատականների հետ:

Հին Մարսը նկարչի պատկերացմամբ: Աղբյուրը՝ wikipedia.org

Վիճարկելին այն հարցն է, թե մարսյան ջրոլորտի հիմնական վիճակն ինչպիսի՞ն է եղել: Շատ գիտնականներ կարծում են, որ անգամ հեռու անցյալում էլ մարսյան ջրային պաշարները եղել են հիմնականում սառցե վիճակում և միայն հալվել են աստերոիդների հարվածների ու հզոր հրաբխային ժայթքումների ժամանակ:

Այս հարցին պատասխանելու համար Կալիֆորնիային Բերկլիի համալսարանի մոլորակների ուսումնասիրությամբ զբաղվող խումբն ուսումնասիրել է  հին մարսյան օվկիանոսի ափամերձ հատվածները: Պետք է նշել, որ որոշ գիտնականներ սկզբունքորեն կասկածում են անգամ դրա գոյությանը: Ըստ նրանց, տարբեր հատվածներում այդ «ափամերձ» տիրույթների բարձրությունների տարբերությունը բավական ցրվածություն ունի, քան կունենար եթե դրանք պատկանեին մեկ ամբողջական մակերևույթ ունեցող ջրային զանգվածին:

Իրենց ուսումնասիրություններում պլանետոլոգները ցույց են տվել, որ այդ անհամապատասխանությունները վերանում են, երբ հաշվի է առնվում «Ֆարսիդա»-ն՝ հսկա լեռնաշղթա, որտեղ որ գտվել են մարսյան հայտնի սուպեր հրաբուխները: Նախկինում համարվում էր, որ այս հատվածն առաջացել է մարսյան օվկիանոսի առաջացումից հետո. ու բավական արագ կերպով: Սակայն, ուսումնասիրելով ստորոտի ռելիեֆը և հարակից հյուսիսային հարթավայրերը, գիտնականները նկատել են, որ այն ավելի երիտասարդ է երևում, քան ափամերձ հատվածը:

Ֆարսիդայի աշխարհագրական քարտեզը: Աղբյուրը՝ NASA / JPL-Caltech / Arizona State University — JMARS

Դրանից հետո պլանետոլոգները պատրաստել են մոդել, որում Ֆարսիդան առաջացել է օվկիանոսների ձևավորումից հետո, ընդ որում աստիճանաբար: Պարզվել է, որ սկզբունքորեն բոլոր շեղումներն ու ափամերձ հատվածների բարձրությունների անհամապատասխանությունները կապված են աճող-բարձրացող հրաբուխների ազդեցությամբ օվկիանոսի հատակի շարունակական դեֆորմացիայի հետ: Դրա շնորհիվ փակվում է նաև ջրի ծավալների հետ գնահատականների անհամապատասխանության հարցը: Դա նշանակում է, որ մարսյան օվկիանոսի խորությունն ավելի փոքր է եղել, քան նախկինում ենթադրվում էր և այն իրականում ավելի քիչ ջուր է պարունակել:

Հետազոտողների կարծիքով՝ հին մարսյան օվկիանոսը, որը ժամանակին ծածկել է «Արաբական հարթավայրը», առաջացել է 4 միլիարդ տարի առաջ՝ մինչդեռ Ֆարսիդայի տեղանքը սկսել է ձևավորվել միայն 3.7 միլիարդ տարի առաջ: Այդ օվկիանոսը պարունակել է Երկրի օվկիանոսների ծավալի միայն 3%-ի չափով ջուր: Ֆարսիդայի առաջացումից հետո անջատված ջերմությունն ու հրաբխային գազերն առաջացրել են ջերմոցային էֆեկտ, ինչի շնորհիվ էլ բավական երկար ժամանակ ջուրը կարողացել է մնալ հեղուկ վիճակում: Լեռնաշղթայի աստիճանաբար բարձրանալու պատճառով օվկիանոսի մակերեսն ու ծավալն անընդհատ փոխվել են: Դա էլ հենց բերել է ափամերձ հատվածների այդ տարօրինակ ձևափոխմանը, իսկ հետագայում նաև դարձրել է օվկիանոսն ավելի խորը, քան այն սկզբում եղել էր:

Մարսի օվկիանոսի ենթադրվող տեսքը 4 միլիարդ (ձախից) և 3.6 միլիարդ (աջից) տարի առաջ: Աղբյուրը՝ Robert Citron images, UC Berkeley

Նյութի աղբյուր: universemagazine.com

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: