ՆԱՍԱ-ի 2018-թ բյուջեն տրամադրող է

Ծանրագույն քննարկումների շարքից հետո, ամերիկյան Կոնգրեսը վերջապես հաստատեց ՆԱՍԱ-ի վերջնական բյուջեի տեսքն այս տարվա համար: Առաջիկա օրերի ընթացքում փաստաթուղթը քննարկման կդրվի Սենատի ներկայացուցիչների պալատում, որից հետո արդեն կուղարկվի նախագահ Տրամպին՝ ստորագրելու համար:

 

ԱՄՆ-ի դաշնային բյուջեն ձևավորվում է հետևյալ կերպ: Ամերիկյան ադմինիստրացիան Կոնգրեսին է ուղարկում առաջիկա ֆինանսական տարվա կառավարության ծախսերի բաշխման առաջարկը: Փաստաթուղթը քննարկվում է Կոնգրեսում, որից հետո օրենսդիրներն ընդունում են հաստատումների (նշանակումների) մասին օրենք: Օրենքում նշված թվերը կարող են տարբերվել իրենց առաջարկված թվերից և՛ դրական, և՛ բացասական տեսանկյունից: Նախագահն օրենքի վրա վետո դնելու իրավունք ունի, բայց այն պետք է հաղթահարի Կոնգրեսի քվեարկությունը: Հենց սա է պատճառը, որ հաճախ բյուջեի հաստատման գործընթացը երկարում է:

Ընդհանուր առմամբ տիեզերքի սիրահարները պետք է գոհ մնան ՆԱՍԱ-ի ընթացիկ տարվա վինանսավորումից: Գործակալությունն ընհանուր առմամբ կստանա 20.7 միլիարդ դոլար: Ահյն 1.6 միլիարդով ավել է, քան առաջարկել էր ամերիկյան ադմինիստրացիան: Կոնգրեսն էլ իր հերթին համանության չէր արժանացրել Տրամպի այն նախաձեռնությունը, որի արդյունքում պետք է փակվեին ՆԱՍԱ-ի ուսուցողական ծրագրերը, ինչպես նաև Երկիր մոլորակի ուսումնասիրության մի քանի ծրագրեր՝ ներառյալ DSCOVR, PACE և OCO արբանյակները: Արդյունքում դրանք բոլորն էլ կշարունակեն ֆինանսավորվել:

Բացի այդ, Կոնգրեսը 150 մլն դոլար է հատկացրել հաջորդ սերնդի աստղադիտակի WFIRST նախագծին: Հիշեցնենք, որ Տրամպի ադմինիստրացիայի կողմից ներկայացված 2019թ. բյուջեի նախագծում WFIRST-ին ֆինանսավորում նախատեսված չէ: Կարծես թե օրենսդիրներն այս անգամ որոշել են լսել գիտական հանրության խնդրանքն ու չփակել ծրագիրը: Բայց միևնույն ժամանակ, փաստաթուղթը ՆԱՍԱ-ին պարտավորեցնում է երկամսյա ժամկետում ներկայացնել մանրամասն հաշվետվություն նախագծի բոլոր ենթադրյալ ծախսերի և պոտենցիալ ռիսկերի մասին:

James Webb աստղադիտակը կստանա 533 մլն դոլար, այսինքն ճիշտ այնքան ինչքան պահանջել էր ՆԱՍԱ-ն: Մոլորակների ուսումնասիրությանը հատկացվել է 2.2 միլիարդ դոլար, ինչը պահանջածից 300 մլն-ով ավել է: Այդ գումարի քառորդից ավելը  (595 մլն) կստանա Europa Clipper ծրագիրը: Կրկին, այն ավել է նախապես պահանջվածից: Ինչպես նախկին դեպքերում, միջոցները տրամադրվում են 2022 թ.-ին կայանի արձակման պայմանով, SLS հրթիռի օգտագործմամբ և հետագայում՝ 2024թ. առանձին վայրէջքային ապարատի արձակմամբ: 23 մլն դոլար հատկացվել է մարսային դրոն-ուղղաթիռի նախագծի համար: Այս պահին ՆԱՍԱ-ն դիտարկում է այն արձակել Mars 2020 ծրագրի շրջանակներում:

 

SLS և Orion ծրագրերը կստանան համապատասխանաբար 2.15 и 1.35 միլիարդ դոլար: Այն գրեթե 400 մլն-ով ավել է նախնականորեն պահանջվածից: Բացի այդ, Կոնգրեսը համաձայնե է հատկացնել 350 մլն դոլար SLS-ի համար երկրորդ մոբիլ արձակման կայանը կառուցելու համար: Այն թույլ կտա գործակալությանը պատրաստվել ավելի հզոր մոդիֆիկացիայով Block 1B ևBlock 2-ի արձակումներին՝ չսպասելով նոր հրթիռի թռիչքին:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: