MRO-ն նկարել է Մարսի «շրջված ճեղքվածքները»

MRO ապարատի կողմից կատարված այս լուսանկարներում կարելի է տեսնել մի շարք ուղիղ տեսք ունեցող լեռնային «գագաթներ», որոնք գտնվում են Նիրգալ հովտի տարածքում (Nirgal Valles): Այս շրջանը ձևավորվել է գետերի ազդեցության ներքո, որոնք այստեղ հոսել են միլիարդավո տարիներ առաջ: Մասնագետների կարծիքով MRO-ի կողմից ֆիքսված ցցվածքները ժամանակին եղել են տեկտոնական ճեղքվածքներ, որոնք ինչ որ կերպեր վեր են խոյացել շրջապատի նկատմաբ:

Մարսի Nirgal Valles շրջանում գտնվող «Շրջված գագաթներ»: Աղբյուր՝ NASA/JPL-Caltech/Univ. of Arizona

Ամենայն հավանականությամբ դրանք իրենցից ներկայացնում են «շրջված կառուցվածքներ»: Ժամանակին այստեղով հոսող գետերի ջրերը դրանց հիմքերը լցրել են նստվածքներով, որոնք էլ ժամանակի ընթացքում «ցեմենտել» են դրանց հիմքերը: Արդյունքում ցեմենտված հիմքերով ժայռերն ավելի ամուր  և կայուն են եղել մթնոլորտային էրոզիայի նկատմամբ, քան հարևանությամբ գտնվողները: Դրա արդյունքում՝ ժամանակի ընթացքում ակնհայտորեն սկսել են տարբերվել ու առանձնանալ մարսյան ավազե մրրիկների ազդեցությամբ փշրված շրջակա միջավայրից:

Նկարի լուծունակությունը 25սմ/պիքսել է: Հյուսիսը գտնվում է վերևում:

Նյութի աղբյուրը: https://www.nasa.gov

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: