Գտնվել են Շոլցի աստղի մոտ անցման նոր ապացույցներ

2015 թ. Ռոչեստերի համալսարանի հետազոտողների մի խումբ իրենց ուշադրությունը կենտրոնացրել էր WISE 0720-0846 կրկնակի աստղային համակարգի վրա, որը նաև հայտնի է Շոլցի աստղ անունով: Այն կազմված է կարմիր և գորշ թզուկ աստղերից: Չնայած իր մոտ 20 լուսատարի հեռավորությանը՝ շոշափողով, այսինքն երկնքում իր տեսանելի շարժման արագությունը բավական փոքր է: Դա նշանակում է, որ աստղը կամ հեռանում է Երկրից, կամ էլ հակառակը՝ մոտենում է:

Շոլցի աստղը նկարչի պատկերացմամբ: Աղբյուրը՝ SINC

Տեսագծային արագության չափումները ցույց են տվել, որ այն շատ մեծ արագությամբ հեռանում է Արեգակից, իսկ արդեն դրանից էլ հետ-հաշվարկ կատարելով պարզ է դարձել, որ ընդամենը 70 հազար տարի առաջ այս համակարգը Երկրին բավական մոտ հեռավորության վրա անցել է մեզ մոտով: Մոդելավորման արդյունք պարզ է դարձել, որ այն մոտեցել է մինչև 0.6-ից  1.2 լուսատարի հեռավորություն: Այն ավելի մոտ է քան հայտնի Կենտավրոսի համակարգը: Այսպիսի սեղմ մոտեցումները սովորաբար ազդում են նաև Օօրտի ամպի (Արեգակնային համակարգում մի գնդաձև տիրույթ է, որը հանդիսանում է երկար-պարբերական գիսավորների աղբյուր) օբյեկտների ուղեծրերի վրա:

Շոլցի աստղի հաշվարկված հետագիծը: Աղբյուրը՝ SINC

Մադրիդի Կոմպլուտենսե և Քեմբրիջի համալսարանի աստղագետները որոշել են համոզվել իրենց կոլեգանի պնդմանը: Նրանք վերլուծել են Արեգակնային համակարգի հիպերբոլական ուղեծրերով շարժվող հեռավոր 340 օբյեկտ: Սկզբունքորեն պետք էր սպասել, որ դրանք պետք է երկնքում պատահական, այսինքն համասեռ բաշխվածություն ունենան: Բայց իրականում, դրանց մեծ մասի ռադիանտը (երկնքի այն տիրույթը, որը երևում է որպես թռիչքի ուղղություն) ցույց է տալիս Երկվորյակների համաստեղութունը: Դա հենց համընկնում է հաշվարկների արդյունքում ստացված Շոլցի աստղի անցման ժամանակ գտնվելու դիրքի հետ:

Երկնքում Շոլցի աստղը 70 հազար տարի առաջ (նկարչի պատկերացմամբ). Աղբյուրը՝ ©JOSÉ A. PEÑAS/SINC

Հետազոտողները քիչ հավանական են համարում, որ սա պարզապես համընկնում է: Օգտագործելով այդ օբյեկտների ուղեծրերի տվյալները՝ նրանք կառուցել են աստղի անցման նոր մոդելը: Այն ցույց է տվել, որ Աստղը մոտեցել է Արեգակին 0.6 լուսատարուց էլ ավելի փոքր հեռավորության վրա:

Պետք է նշել, որ մոտեցման արդյունքում խոտորվել են միայն այն օբյեկտների ուղեծրերը, որոնք գտնվել են Շոլցի աստղին ամենամոտը: Օրինակ, հայտնի միջաստղային Օումուամուա աստերոիդը այս իրադարձության հետ ոչ մի կապ չունի: Այն եկել է Քնարի համաստեղությունից, ինչը Երկվորյակներից բավական հեռու է:

Աղբյուրը՝  http://spaceref.com

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: