Արեգակի իրական գույնի գաղտնիքը

Եթե սովորական մարդուն հարցնենք մի պարզ հարց՝ ի՞նչ գույն ունի Արեգակը, ապա նա առանց վարանելու կպատասխանի դեռին: Հենց այս երանգով ենք մենք տեսնում մեր լուսատուին օրը ցերեկով:

Սակայն, արդեն արևածագի և մայրամուտի ժամանակ Արեգակի գունային ձեռագրում սկսում են գերակշռել կարմիր և նարնջագույն երանգները: Դա կապված է Երկրի մթնոլորտում Արեգակի ճառագայթների ցրման հետ: Եթե օրինակ մի պահ դուրս գանք Երկրի մթնոլորտից (իհարկե անվտանգության համար բոլոր միջոցներն ապահովելով), ապա Արեգակին կրկին նայելով կնկատենք, որ այն ունի սպիտակ գույն: Հենց դա է Արեգակի իրական «բնական» գույնը:

Մայրամուտն Աֆրիկայում: Աղբյուրը՝ Tom Post

Շատերի մոտ կարող է մի բնական հարց առաջանալ. եթե Արեգակն ունի սպիտակ գույն, ապա ինչու՞ է աստղագետների կողմից դասակարգվում որպես դեռին թզուկ աստղ: Այս կոնտեքստում «դեղինը» որոշվում է աստղի լուսաչափությունից: Բանն այն է, որ մարդու արքի համար այն երևում է վառ սպիտակ գույնի: Հենց այսպիսին են Արեգակին տեսնում տիեզերագնացները:

Միջազգային տիեզերական ուղեծրակայանից արված Արեգակի նկարը: Աղբյուրը՝ NASA

Բայց Արեգակի դեղին գույնը մեր «ամենօրյա փորձից» ելնելով այնքան է տպավորվել մեզ մոտ, որ անգամ NASA-ի և ESA-ի պես տիեզերական գործակալություններն են իրենց պոստերներում, ինֆորմացիոն թերթիկներում կամ անիմացիոն տեսանյութերում Արեգակը պատկերում մեզ այդան սովոր դեղին գույնով:

Միջազգային տիեզերական ուղեծրակայանից արված Արեգակի նկարը: Աղբյուրը՝ NASA

Ինչպես հայտնի է, ապագայում Արեգակը դեղին թզուկից կվերածվի կարմիր հսկայի: Սակայն այս անվանումը մեզ կրկին թող շփոթմունքի առաջ չկանգնեցնի: Բանն այն է, որ կարմիր հսկաների տեսանելի մակերևույթի ջերմաստիճանը մոտավորապես հավասար է շիկացման լամպի թելիկի ջերմաստիճանին: Այսինքն այս դեպքում էլ աստղը մեզ կերևա դեղնավուն գույնի:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: