Ո՞վ կհաղթի գրավիտացիոն բազկամարտը

Մեր Ծիր Կաթին գալակտիկան ունի արբանյակների մի ամբողջ շարք: որոնք կազմված են մեր գալակտիկայի ազդեցության տիրույթում գտնվող փոքր գալակտիկաներից: Այդպիսի օբյեկտներից ամենահայտնիները Մագելանի մեծ և փոքր ամպերն են. երկու թզուկ գալակտիկաների, որոնք գտնվում են համապատասխանաբար 160 և 200 հազար լուսատարի հեռավորության վրա:

Մագելանյան ամպերը Ծիր Կաթնի հետ «կապված» են մի յուրահատուկ կամրջակով, որը բաղկացած է չեզոք ջրածնի և միջաստղային փոշու ամպերից: Այն հայտնի է «առջևի թև» անվամբ: Գիտնականների կարծիքով, այս կառուցվածք առաջացել է 1-2 միլիարդ տարի առաջ: Այն Մագելանյան երկու ամպերի գրավիտացիոն փոխազդեցության արդյունք է, որի արդյունքում դրանցից մեկը կորցրել է իր նյութի մի մասը: Այդ անգամ կարելի է համեմատել պարանի ձգման հետ: Իսկ հիմնական հարցը կայանում է նրանում, թե դրանցից ո՞ր մեկը կհաղթի այդ «մրցությունում»:

Որպեսզի պատասխանեն այս հարցին, աստղագետները դիմել են Հաբլ տիեզերական աստղադիտակի օգնությանը: Նրանք ուսումնասիրել են «Առջևի թևի» գազային ամպի միջով անցնող 7 քվազարներից եկող լույսը: Ուսումնասիրություններն իրականացվել են սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում: Գիտնականներին հետաքրքրել է ածխածնի ու ծծմբի կլանման գծերը, որոնք կարելի է օգտագործել որպես «քիմիական մատնահետք», ինչը թույլ կտա գտնել գազի նախատիրոջը: Բացի այդ գիտնականներն օգտվել են նաև Երկրային ռադիոաստղադիտակների դիտումների տվյալներից: Դրանք թույլ են տվել պարզել գազի բաղադրությունն ու շարժման արագությունը:

«Առջևի թևի» քիմիական բաղադրության որոշման սխեման: Աղբյուրը՝ Nidever et al/NRAO/AUI/NSF/Mellinger/Leiden-Argentine-Bonn/LAB Survey/Parkes Obs/Westerbork Obs/Arecibo Obs/Feild/STScI/NASA/ESA/A. Fox/STScI

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Առջևի թևը» բաղկացած է այն գազից, որը կորցրել է Մագելանյան փոքր ամպը: Այսպիսով, այդ գալակտիկան «գրավիտացիոն բազկամարտի» ակնհայտ պարտվողն է: Ըստ հետազոտողների, նրանք պլանավորում են հաջորդ աշխատանքներում արդեն պարզել թևի տարածվածությունն ու զանգվածը:

Մագելանյան մեծ ամպ: Աղբյուրը՝ NASA

Պետք է նշել նաև, որ Ծիր Կաթին գալակտիկան ակտիվորեն կլանում է «Առջևի թևի» գազափոշային նյութը: Մեր գալակտիկայի սկավառակին հասնելիս այն սեղմվում է և խառնվելով գալակտիկայի գազին՝ խտացնում այն: Այց գործընթացն էլ արդեն խթանում է գալակտիկայում նոր աստղերի առաջացմանը:

Աղբյուրը՝  https://www.nasa.gov

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: