Արկտիկական սառույցի մակերեսը շարունակում է կրճատվել

1979 թ.-ից ի վեր արբանյակներն անդադար հետևում են արկտիկական սառցե շերտի մակերեսին: Դրա վիճակը բնութագրող ամենալավ ցուցիչներից մեկը դա ձմեռային մաքսիմումն է: Դրա տակ ի նկատի են ունենում այն առավելագույն մակերեսը, որն ունենում է հյուսիսային բևեռային սառցե շերտը ձմռան ընթացքում: Դրա պիկը սովորաբար լինում է փետրվարի վերջից ապրիլի սկիզբ ընկած հատվածում:

Վերջին 13  տարիների ընթացքում գիտնականները նշում են Արկտիկայի սառցե շերտի մակերեսի կտրուկ կրճատման տենդենց: Փաստացիորեն ամեն տարի մենք ականատես ենք լինում արկտիկական նոր մինիմումի հայտնվելուն: 2018 թվականն էլ բացառություն չեղավ: ՆԱՍԱ-ի տվյալներով՝ մարտի 17-ին Երկրի հյուսիսային գշխարկի մակերեսը կազմել է 14.48  միլիոն կիլոմետր քառակուսի, ինչը 60 հազարով ավել է նախորդ տարվա հակառեկորդի արժեքից: Համեմատության համար՝ 1979 թ.-ին այդ ցուցանիշը եղել է 16.5 միլիոն կիլոմետր քառակուսի: Ամառվա սեզոնին Արկտիկայի սառցե շերտի մակերեսի կրճատումն էլ ավելի դրամատիկ է. 1980 թ.-ին այն կազմել է 7.5 միլիոն կիլոմետր քառակուսի, իսկ 2017-ին՝ ընդամենը 4.64:

Արկտիկական սառույցներ: Աղբյուրը՝  NASA/ Nathan Kurtz

ՆԱՍԱ-ի ընթացիկ գնահատականների համաձայն, այս ձմեռ հյուսիսային բևեռի շրջանում ջերմաստիճանը միջինում 8-10° բարձր է եղել, քան այն եղել է ինդուստրիալ հեղափոխության շրջանում: Փետրվար ամսին Գրենլանդիայի հյուսիսում առաջացել էր մի հսկայական «արահետ», իսկ հյուսիսային բևեռում ջերմաստիճանը հասել է դրական արժեքների:

Գլոբալ կլիմայական գործընթացներում Արկտիկայի սառցե ծածկույթը կարևոր դեր է խաղում: Սառույցն անհամեմատ ավելի շատ է անդրադարձնում Արեգակի լույսը, քան ջրի մակերևույթը կամ ցամաքը: Այդ իսկ պատճառով սառցադաշտերի մակերեսի կրճատումն ակտիվացնում է դրական հակադարձ կապի մեխանիզմը. սառույցով չծածկված հատվածները թույլ են տալիս Արեգակին ավելի շատ տաքացնել արկտիկական տիրույթը, ինչն էլ իր հերթին արագացնում է մնացած սառույցի հալման գործընթացը:

Աղբյուրը՝ https://www.nasa.gov

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: