Երկրաշարժի Մարսյան այլընտրանքը՝ Մարսաշարժ

Սկսած հաջորդ տարվանից, գիտնականները վերջապես կարող են իրենց հայացքն ուղղել մարսի կեղևից ներքև: Դա տեղի կունենա ի շնորհիվ ՆԱՍԱ-ի ռոբոտիկ ապարատի, որը նախատեսված է կարմիր մոլորակի ենթակեղևի ուսումնասիրության համար: InSight-ը հնարավորություն կտա

 ուսումնասիրել Մարսի ընդերքը սեյսմիկ հետազոտությունների միջոցով: Ուսումնասիրելով այսպես կոչված «մարսաշարժերը» այն հնարավորություն կընձեռի կարևոր տեղեկություններ կորզել Մարսյան կեղևի, միջնապատյանի (mantle) և միջուկի մասին:

Այս ուսումնասիրությունը մեզ կօգնի հասկանալ նաև, թե ինչպե՞ս են մոլորակներն առաջացել:

Մարսի կառուցվածքը նկարչի պատկերացմամբ: Արտաքին հատվածը Մարսի կեղևն է, որից ներքև՝ մինչև միջուկը, գտնվում է միջնապատյանը: Աղբյուրը՝ JPL/NASA

Սեյսմոլոգիան՝ մոլորակի ցնցումների ուսւմնասիրությունը, արդեն մեզ հենց Երկիր մոլորակից էլ բավական կարևոր հարցերի պատասխան է տվել: Սակայն Երկիրը հասցրել է լրջորեն ձևափոխել իր միլիարդավոր տարիների «աշխարհագրական ձեռագիրը»՝ թաքցնելով իր պատմության ամենահին դրվագները: Իսկ Մարսը՝ լինելով չափերով Երկրից երկու անգամ փոքր, ձևափոխվում է ավելի դանդաղ՝ պահպանելով իր առաջացման վաղ փուլի պատմությունը:

Երբ սալաքարերը շաչժվում են միմյանց նկատմամբ, առաջացնում են սեյսմիկ ալիքներ,որոնք տարածվում են մոլորակի մակերեսով: Այս ալիքները, որոնք մեզ հայտնի են երկրաշարժ անունով, տարբեր կազմություն ունեցող նյութերի միջով տարբեր արագություններով են տարածվում:

InSight-ի SEIS-ի նման սարքերըչափում են ցնցումների հաճախությունը, չափն ու արագությունը՝ գիտնականների ուշադրությանը ներկայացնելով այն նյութերի հատկությունները, որի միջով տարածվել են:

Մարսի «աշխարհագրական մատնահետքը» ներառում է թեթև ապարներ ու օգտակար հանածոներ, որոնք Մարսի ընդերքից դուրս են մղվել՝ առաջացնելով կեղևը, ինչպես նաև ծանր ապարներ ու օգտակար հանածոներ, որոնք խորասուզվելով ընդերք՝ ձևավորել են Մարսի միջնապատյանն ու միջուկը: Ուսումնասիրելով այս շերտավորումը՝ գիտնականները կկարողանան պատասխանել այն հարցին, թե ինչու՞ է մոլորակներից մեկը վեր ածվել «Երկրի» այլ ոչ «Մարսի» կամ «Վեներայի», մի գործոն, որը կարևոր է հասկանալու համար, թե տիեզերքում ուրիշ որտե՞ղ կարող է կյանք առաջանալ:

InSight մարսագնացի աշխատանքը Մարսի մակերևույթին՝ նկարչի պատկերացմամբ: Աղբյուրը՝ NASA GSFC

Աղբյուրը՝ ՆԱՍԱ

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: