«Աստղային անձրևը» և Ապրիլյան այլ աստղագիտական իրադարձությունները

Ապրիլ ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով: Ստորև ներկայացնում ենք ապրիլ ամսվա աստղագիտական սպասվելիք անցուդարձը.

  • Ապրիլի 12-ը դարձել է օդագնացության ու տիեզերագնացության միջազգային օր այն բանից հետո, երբ 57 տարի առաջ՝ 1961 թ. այդ օրը ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով Երկրի առաջին օրբիտալ թռիչքն իրականացրեց:
  • Բացի այդ, ապրիլի 21-ն այս տարի կնշվի որպես աստղագիտության միջազգային օր: Այս տոնը չունի նշելու ֆիքսված օր. այն նշվում է գարնան շաբաթ օրերից մեկը՝ Լուսնի առաջին քառորդից առաջ, ինչպես նաև աշնանը՝ Լուսնի առաջին քառորդ փուլից առաջ (2018 թվականին՝ հոկտեմբերի 13-ին).:
  • Մինչև ապրիլի 18-ը Արեգակը երկնքում կգտվի Ձկներ համաստեղությունում, իսկ հետո կանցնի Խոյի համաստեղություն: Օրվա տևողությունը կշարունակի աճել: Ընդ որում, ինչքան հյուսիսում լինենք, այնքան գիշերվա տևողությունն ավելի կարճ կլինի: Օրինակ Մուրմանսկում մութ գիշեր կարելի է դիտել միայն ապրիլի սկզբում, իսկ դրանից հետո կսկսվեն այսպես կոչված «սպիտակ գիշերները»:
  • Լուսինը Երկրի շուրջ պտտվում է էլիպսով, ինչի պատճառով այն մեկ մոտենում է Երկրին (պերիհելիում), մեկ հեռանում (աֆելիում): Ապրիլի 7-ին Լուսինն անցավ Մարսից ընդամենը 3° հյուսիսով, այսօր՝ ապրիլի 8-ին հայտնվելով աֆելիումում՝ Երկրից 404 144 կմ հեռավորության վրա: Պերիհելիումում այն կհայտնվի Ապրիլի 20-ին՝ գտնվելով Երկրից 368 712 կմ հեռավորության վրա:
  • Ամեն տարի ապրիլի 16-ից 25-ը Լիրիդների ասուպային հոսքը հասնում է իր ակտիվության առավելագույնին: Դրա ռադիանտն ընկնում է Քնարի և Հերկուլեսի համաստեղությունների սահմանին, բայց ավելի մոտ Քնարին, ինչն էլ հենց ֆիքսված է անվանման մեջ: Քանի որ Քնարի համաստեղությունը գրեթե մութն ընկնելուն պես Երևանից դիտողների համար այդ ժամանակ հորիզոնից վերև է բարձրանալու, հայ երազողներն ամբողջ գիշեր կարող են ըմբոշխնել Լիրիդների հոսքը:
    Մարդիկ ավելի քան 2500 տարի է ինչ հետևում են Լիրիդների հոսքին: Դրա մասին առաջին հիշատակումը կատարել են դեռևս չինարեն արձանագրություններում: Ըստ դրանց, մ.թ.ա. 687 թ. մարտի 16-ին «աստղերն անձրևի նման թափվում էին»: Այս առումով ռեկորդային հոսքը գրանցվել է 1803 ապրիլի 20-ին՝ ԱՄՆ արևելյան ափին մոտ դիտված «ընկնող աստղերի» քանակը հասել է ժամում 700-ի: Այդ պահից ի վեր Լիրիդների հոսքը թուլացել է. այս գարնանը սպասվում է միջինում 18 ասուպ մեկ ժամում: Դրանց արագությունը կլինի 49 կմ/վ:

Սա կլինի այս տարվա առաջին «աստղային անձրևը»: Նախորդը եղել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ Ուրսիդների ասուպային հոսքը:

 

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑