Հայտնաբերվել է աշխարհի ամենախորը քարանձավը

tvzvezda.ru-ն հայտնում է, որ ռուս քարանձավախույզները հայտնաբերել են Աբխազիայում գտնվող աշխարհի ամենախորը քարանձավը։

4 հոգանոց գիտնականների խումբն իջնելով քարանձավի հատակը, կարողացել է չափել վերջինիս խորությունն ու պարզել, որ գտնվում է 2212 մետր խորության վրա գտվող աշխարհի ամենախորը քարանձավում։ Բացի այդ գիտնականները հայտնաբերել են մի քանի անհայտ կենդանատեսակներ, որոնցից հետագա ուսումնասիրության համար 20 կենդանատեսակի նմուշներ դուրս են բերել քարանձավից։

Քարանձավային այս «ճամփորդությունը» տևել է մեկ շաբաթ, որի մասնակիցները բավական լուրջ պատրաստված են եղել. իրենց հետ վերցնելով 10 կգ բեռ, հատուկ սարքավորումներ, լապտերներ, և այլ անհրաժեշտ պարագաներ։

Նրանք նաև իրենց ապահովագրել են «մոլորվելուց»՝ արտաքին աշխարհի հետ կապը պահելու համար հեռախոսային մալուխ են անցկացրել մինչև քարանձավի խորքը։

Այսպիսով, ռուս քարանձավախույզների կողմից հայտնաբերված քարանձավը դարձավ մինչ այժմ հայտնաբերված ամենախորը քարանձավն աշխարհում։

Աղբյուրը՝ TVzvezda

Advertisements

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑