«Տիեզերք» ակումբ

2011 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2015թ. հունիս ամիսը «Տիեզերք» ակումբը բավական ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Կրթահամալիրում ակումբի գործունեության հիմքը դրվել է Ավետիք Գրիգորյանի և Լևոն Արամյանի նախաձեռնությամբ, որին իրենց մեծ աջակցությունն են դրսևորել կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ու Հասմիկ Նալբանդյանը:

Այստեղ մեր գործունեության հիմնական շեշտը դրվել է ուսուցողական պարապմունքների անցկացման վրա: Այն իրականացվել է Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքում զետեղված նյութի հիման վրա՝ հեղինակի կողմից պատրաստված հետաքրքրաշարժ պրեզենտացիաներով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ակումբի գործառույթներն են եղել.

  • Ամենշաբաթյա ուսուցողական պարապմունքները,
  • Կինոլեկտորիումները,
  • Թռչող սարքերի նախագծումն ու պատրաստումը,
  • Աստղացուցարանի միջոցով տարատեսակ ներկայացում-դասընթացների անցկացումը,
  • Ակումբի աստղադիտակով (20 սմ տրամագիծ ունեցող հայելիով) երկնքի զանազան հետաքրքրաշարժ օբյեկտների դիտումները,
  • Ակումբի սաների մասնակցությունը Թուրքիայի Իզմիր քաղաքի տիեզերագնացության միջազգային Ճամբարին,
  • ՈՒսումնական հանգիստ Բյուրականի աստղադիտարանում,
  • Հայաստանյան տիեզերագիտական ամառային դպրոցի կազմակերպումը:

Ակումբն իր գործունեության ընթացքում անգնահատելի աջակցություն է ստացել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից՝ «հեռանկար» կրթական ծրագրի շրջանակներում։

Ակումբը ղեկավարել է երիտասարդ աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող` Լևոն Արամյանը:

This slideshow requires JavaScript.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑