Աստղացուցարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աստղացուցարանը
«Տիեզերք» ակումբի աստղացուցարանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2012 թ. «Տիեզերք» ակումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնադրել է մոբիլ աստղացուցարան, որի միջոցով իրականացվել է աստղագիտության լրացուցիչ կրթություն՝ օգնելով սովորողներին ձեռք բերել աստղագիտական գիտելիքներ և սեր առաջացնելով դեպի աստղագիտությունը:

Աստղացուցարանը ձեռք է բերվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի «հեռանկար» կրթական ծրագրի շնորհիվ, ի պատասխան բազմաթիվ ուսուցիչների, սովորողների, ծնողների և գիտնականների բաց նամակին` ուղղված դեպի Գագիկ Ծառուկյանը։
Այստեղ ցուցադրվել են ֆիլմեր, որոնք ստեղծված են 360˚ ձևաչափով` հատուկ գնդաձև կինոսրահի համար: Այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, քանի որ ֆիլմը ցուցադրվում է կիսագնդի ողջ մակերսով` ստեղծելով տպավորություն, թե դիտողը հենց այդ պահին տիեզերքում է: Իրադարձությունների կենտրոնում գտնվելու զգացողությունն այստեղ ավելի բնական է, քան մնացած այլ տարածական ցուցադրությունների ժամանակ: Աստղացուցարանը հնարավորություն է ընձեռում նաև արհեստականորեն ստեղծել վիրտուալ երկինք և օգտվողներին ծանոթացնել երկնակամարի պայծառ աստղերի և հայտնի համաստեղությունների հետ:

 

PL

«Տիեզերք» ակումբի աստղացուցարանը կարողանում էր միաժամանակ ընդունել 10-20 հոգանոց խմբեր: Ցուցադրությունների տևողությունը եղել է 20-45 րոպե է:
2012-2015 թթ. աստղացուցարան այցելել են Երևանի, Արցախի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերից: Ըստ հաշվարկների 2012-2015 թթ. աստղացուցարանն ընդունել է մոտ 10000 այցելու, ովքեր հնարավորություն են ունեցել դիտելու հետևյալ ֆիլմերը.

  • Գիտարշավ Արեգակնային համակարգով
  • Համաստեղություններն ըստ տարվա եղանակների
  • Երկու ապակյա փոքրիկ կտորներ. զարմանալի աստղադիտակ
  • IBEX արբանյակը
  • Անիմացիոն ֆիլմ

Ստորև կարող եք դիտել աստղացուցարանի բացումը ներկայացնող տեսանյութը․

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑